«3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական թույլտվություններ չստացած եւ առանց թույլտվության տարածքների ինքնակամ կառուցապատման օրինականացումն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` կրթական կամ մշակութային կամ համայնքային կամ պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման դեպքերի: Սույն մասով սահմանված դրույթներին չհամապատասխանող կառուցապատված տարածքները ենթակա են քանդման կառուցապատողի կողմից կամ հարկադրաբար՝ նրա միջոցների հաշվին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: