Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-12641-20.02.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասում «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով,

2) 2-րդ մասում «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը՝ «ութհարյուրապատիկից հազարվեցհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 44.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերով,

2) 2-րդ մասում «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը՝ «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 110.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հնգապատիկից տասնապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից հարյուրապատիկի» բառերով,

2) 2-րդ մասում՝ «տասնապատիկից երեսնապատիկի» բառերը՝ «հարյուրապատիկից հարյուրքսանապատիկի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասում «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկից հարյուրապատիկի» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «172.2-րդ,» բառից հետո լրացնել «172.3-րդ,» բառը, իսկ «181-րդ,» բառից հետո՝ «182-րդ,» բառը:

Հոդված 6. Օրենսգրքի 224.3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «172.3-րդ, 182-րդ,» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «172.3,» եւ «, 182» թվերը:

Հոդված 8. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, 182» թիվը:

Հոդված 9. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասում «, 1801   եւ 182» բառերը փոխարինել «եւ 1801 »բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ