Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1309-06.04.2026-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին գերազանցող հատուցման գին ունեցող դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում եւ հատուցման գնի ու հատուցման առավելագույն չափի հաշվարկներում:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «Սույն կետը չի տարածվում փախստականների եւ ապաստան հայցողների, նրանց ընտանիքի անդամների վրա:» նախադասությունը.

2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչեւ մեկ տարեկան երեխաները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ մեկից մինչեւ 18 տարեկան երեխաները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչեւ 26 տարեկան անձինք.».

3) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8) հաշմանդամություն ունեցող երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն.».

4) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«9) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերին, 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան որոշված շահառուները եւ նրանց ընտանիքի անդամները, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անձինք եւ նրանց ընտանիքի անդամներն արդեն իսկ հանդիսանում են սույն օրենքի իմաստով ապահովագրված անձ՝ սույն մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության այլ խմբերին պատկանելու հիմքով, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ եւ նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ.».

5) 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«13) Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ` վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք, եթե վարձակալական վճարի, տոկոսի, շահաբաժին, ռոյալթիի գումարը տարեկան կազմում է 2 400 000 Հայաստանի Հանրապետության դրամ եւ ավելի, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ վարձու աշխատողները, որոնց աշխատավարձը հաշվարկվում է հարկային գործակալ չհանդիսացող անձանց կողմից.»

6)14-րդ կետում «զբաղվողներ» բառից հետո լրացնել «, Էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղեւորափոխադրման ծառայության փոխադրողներ (վարորդներ)» բառերը.

7)15-րդ կետում «անձանց» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասում «չվճարման» մասին բառից հետո հանել «եւ այդ հիմքով կարգավիճակի դադարեցման» բառերը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար վճարման ենթակա է ամսական ապահովագրավճարի հարյուր տոկոսը, որը վճարվում է հարկային գործակալի կամ հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուների վարձու աշխատողների կողմից՝ ապահովագրավճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու միջոցով՝ մինչեւ ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 20-ը:».

2) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան գործատուների կողմից կարող է կատարվել աշխատողների, ինչպես նաեւ նրանց փոխկապակցված անձանց համար վճարման ենթակա ապահովագրավճարների ամբողջությամբ կամ մասնակի վճարում:»:

3) 11-րդ մասից հետո լրացնել նոր 12-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«12. Ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից հաշվարկված ապահովագրավճարներից ավելի փոխանցված կամ ապահովագրավճարի գծով պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումները ենթակա են վերադարձման՝ Կառավարության կողմից սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասից հետո լրացնել նոր 11.1 մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11.1 Բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված ապահովագրավճար ինքնուրույն վճարողների, ինքնուրույն կարգով ապահովագրավճար վճարող ապահովագրված անձի կողմից երեք ամիս անընդմեջ ապահովագրավճար չվճարելու կամ ապահովագրված անձի կարգավիճակի դադարման դեպքում՝ ապահովագրավճարի գծով պարտավորությունների առկայության դեպքում, դրանց մասին ծանուցվելուց հետո մեկամսյա ժամկետում պարտավորությունները չկատարելու դեպքում, Հիմնադրամը դիմում է դատարան՝ դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով:»:

Հոդված 6. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 4. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԴԵՂԱՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ».

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 18. Ապահովագրված անձանց, բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ եւ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց իրավունքները եւ պարտականությունները».

2) 4-րդ մասից հետո լրացնել նոր՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ մասեր.

«5. Բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ օգտվելու բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայություններից.

2) ստանալու բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած ցանկացած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողից կամ դեղատնից: Կնքված պայմանագրի առկայությունը պարտադիր չէ շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների տրամադրման դեպքերում, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայությունները, բացառությամբ Լիազոր մարմնի սահմանած դեպքերի, տրամադրվում են միայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող այն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից, որի առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով գրանցված է ապահովագրված անձը.

3) Հիմնադրամին տեղեկացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման մերժման կամ ոչ պատշաճ տրամադրման դեպքում.

4) սույն օրենքով սահմանված կարգով բողոք ներկայացնելու Հիմնադրամի դեմ.

5) ստանալու սպառիչ տեղեկություններ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման կարգի եւ պայմանների վերաբերյալ ինչպես Հիմնադրամից, այնպես էլ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողից կամ դեղատնից:

6.Բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք պարտավոր են որպես պացիենտ՝ ապահովել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները:

7. Բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ նրանց կնքված պայմանագրերով նախատեսված այլ իրավունքներ եւ կրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ հօգուտ Բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:»:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց:» բառերը.

2) 3-րդ մասում «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց:» բառերը.

3) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Ապահովագրված կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կողմից Հիմնադրամի եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների, ինչպես նաեւ Հիմնադրամի եւ դեղատների միջեւ կնքված պայմանագրերով իր իրավունքներից օգտվելու ցանկությունը (այդ թվում` լռությամբ) հայտնելու պահից Հիմնադրամը, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները, դեղատները, առանց անձի համաձայնության, կարող են լուծել կամ փոփոխել պայմանագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ պայմանագրով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում «փաթեթում» բառից հետո լրացնել «կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալում կամ լրացուցիչ ծառայությունների մեջ» բառերը.

2) 1-ին մասի 2-րդ կետում «փաթեթում» բառից հետո լրացնել «կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալում կամ լրացուցիչ ծառայությունների մեջ» բառերը.

3) 1-ին մասի 3-րդ կետում «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց» բառերը.

4) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները պարտավոր են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովագրված անձին մատուցել պայմանագրով նախատեսված եւ ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, իսկ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց՝ օրենսդրությանը եւ պայմանագրին համապատասխան բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ.

2) ապահովագրական դեպքը վրա հասնելու պարագայում երաշխավորել ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունների մատուցման հավասար հնարավորություններ ապահովագրված բոլոր անձանց համար, այդ թվում՝ հերթագրումների պայմանների ապահովմամբ.

3) բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց երաշխավորել այդ ծառայությունների մատուցման հավասար հնարավորություններ, այդ թվում՝ հերթագրումների պայմանների ապահովմամբ.

4) ապահովագրված անձի կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի պահանջով նրանց տրամադրել ամբողջական եւ հավաստի տեղեկություն համապատասխանաբար ապահովագրական փաթեթում կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններում ներառված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ստացման կարգի եւ պայմանների վերաբերյալ.

5) ապահովել տրամադրվող ապահովագրական փաթեթի, բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությամբ օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

6) պահպանել առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման գործընթացներում իրենց հայտնի դարձած` օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

7) հատուցել իրենց մեղքով ապահովագրված անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը.

8) ապահովել ապահովագրական փաթեթը, բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունները տրամադրելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման պահանջների առկայությունը.

9) Հիմնադրամի հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում Հիմնադրամին անհապաղ գրավոր տեղեկացնել լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու մասին.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ապահովագրական փաթեթի տրամադրման մասին հավաստի տվյալների մուտքագրումը առողջապահության բնագավառի տվյալների բազաներ ու սույն օրենքով նախատեսված Ռեգիստր.

11) հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով Հիմնադրամ ներկայացնել ապահովագրական փաթեթի, բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման տրամադրման վերաբերյալ հաշվետվություններ.

12)սույն օրենքի համաձայն հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վերադարձնել վճարները՝ Կառավարության սահմանած կարգով.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ապահովագրված կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:»:

Հոդված 10. Օրենքի 25-րդ եւ 26-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 25. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները

1.Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկություններ են համարվում ապահովագրված կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց բժշկական գաղտնիքը կամ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն, պետական գաղտնիք պարունակող կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատողի անձնական տվյալներ հանդիսացող տեղեկությունները:

2 Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկություններ չեն համարվում՝

1) ապանձնավորված տվյալները (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների), որոնց միջոցով հնարավոր չէ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.

2) ապահովագրված կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների).

3)ապահովագրված անձանց կողմից կամ ապահովագրված անձի համար վճարված (կատարված) ապահովագրավճարի չափը:

3.Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները կարող են փոխանցվել տվյալ անձի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

4. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները Հիմնադրամի կողմից մշակվում են օրենքով սահմանված կարգով՝ առանց անձի համաձայնության:

5.Օրենքից չբխող կամ օրենքի խախտմամբ առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունների փոխանցումը, այն է՝ այդ տեղեկությունները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողությունը, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը, առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

6. Առողջության համընդհանուր ապահովագրության,ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում ոլորտում գաղտնի տեղեկությունները պաշտպանվում են պետական գաղտնիքի, բժշկական գաղտնիքի եւ աշխատողների անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

7. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում բժշկական գաղտնի տեղեկությունները, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, Կառավարության սահմանած կարգով, առանց անձի համաձայնության, կարող են փոխանցվել՝

1) առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար՝

ա. Լիազոր մարմնին.

բ. ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին.

գ. հարկային մարմնին.

2) Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներին եւ դեղատներին, եթե առանց այդ տվյալների հնարավոր չէ մատուցել ապահովագրական փաթեթի ծառայությունները կամ նվազագույն ծավալի եւ լրացուցիչ ծառայությունները.

3)առողջության ապահովագրություն իրականացնող մասնավոր ապահովագրական ընկերություններին, եթե առանց այդ տվյալների հնարավոր չէ մատուցել ապահովագրական փաթեթի ծառայությունները, կամավոր ապահովագրական ծառայությունները.

3) հաշտարարին` «Հաշտարարության մասին» օրենքին համապատասխան հաշտարարության իրականացման համար.

4) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ մարմինների:

Հոդված 26. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունների պահպանումը եւ դրանց փոխանցման սահմանները

1. Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպչական եւ տեխնիկական միջոցներ առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնիք համարվող տեղեկությունների անվտանգության ապահովման համար:

2.Հիմնադրամը սույն օրենքով նախատեսված մարմիններին (իրավասու անձանց) առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում ոլորտում գաղտնի տեղեկությունները տրամադրում է միայն տվյալ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացողի մասով:»:

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությւամբ. «2.Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների ստացող անձանց կնքված պայմանագրերով սահմանված կարգով վճարում է հատուցումներ.»

2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների եւ դեղատների հետ կնքում է հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց պայմանագրեր»:

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 10-րդ մասի `

1) 14-րդ կետում «նկատմամբ» բառի հետո լրացնել «Հիմնադրամի կողմից» բառերը.

2) 15-րդ կետում «հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրի» բառերը փոխարինել «հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների ստացող անձանց կնքված պայմանագրերի» բառերով.

3) 16-րդ կետում «առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում» բառերը փոխարինել «առողջության համընդհանուր ապահովագրության կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների շրջանակում» բառերով:

Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում «հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրերը» բառերը փոխարինել «հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների ստացող անձանց կնքված պայմանագրերը» բառերով:

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) սույն օրենքի համաձայն՝ քննում ու լուծում է ապահովագրված կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց եւ Հիմնադրամի միջեւ ծագած մասնավոր բնույթի վեճեր, որոնք բխում են հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրից.

7) կատարում է առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտների ուսումնասիրություններ եւ հոգաբարձուների խորհուրդ ներկայացնում առաջարկություններ այդ ոլորտների բարելավման եւ զարգացման նպատակով.

8) կատարում է ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունների, բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների, ինչպես նաեւ դրանց փոփոխման կամ լրացման վերաբերյալ առաջարկների վերլուծություններ եւ ներկայացնում առաջարկություններ հոգաբարձուների խորհուրդ.»:

Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Օրենքի 38-րդ հոդվածի`

1)վերնագրում «ապահովագրության» բառից հետո լրացնել «բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ» բառերը.

2) 1-ին մասում «համակարգի» բառից հետո լրացնել «բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ» բառերը:

Հոդված 18. Օրենքի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ. 8 ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴԵՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ».

Հոդված 19. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց» բառերը:

Հոդված 20. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 7-րդ կետից հանել «եւ 15-րդ» բառերը.

2) 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7.1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ 15-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբի, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան 2027 թվականի հունվարի 1-ից:».

8) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի, 4-րդ մասի՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով սահմանված բնակչության խմբի մասով, 15-րդ հոդվածի 1-3-րդ, 9-րդ, 10-րդ մասերի 1-ին կետերի, 14-րդ մասի 2-րդ, 3-6-րդ կետերի, 16-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից.

4) 8-րդ կետից հետո լրացնել նոր 8.1-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8.1 սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մաս՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված բնակչության խմբի մասով, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից.»:

Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածի՝

1) 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված բնակչության խմբում ներառված նոտարները եւ անհատ ձեռնարկատերերն ապահովագրավճարները վճարում են ինքնուրույն՝ մինչեւ 2026 թվականի հուլիսի 20-ը ներառյալ: Նշված անձինք ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք են բերում ապահովագրավճարի ամբողջական վճարման օրվան հաջորդող ամսվա 1-ից:».

2) 20-րդ մասում «13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափը» բառերը փոխարինել «46-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված չափը» բառերով.

3) 20-րդ մասից հետո լրացնել նոր 20.1-րդ եւ 20.2 մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«20.1 Եթե 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձի գործունեությունը դադարեցված է (ներկայացված է գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն), օրենքով սահմանված կարգով գործունեությունը վերսկսելու դեպքում, նրա նկատմամբ սույն օրենքն ուժի մեջ է մտնում վերսկսելու օրվան հաջորդող ամսվա 1-ից: Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելը գործունեությունը դադարեցված (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացրած) օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձանց ապահովագրավճարները ենթակա են վերադարձման Հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանած կարգով :».

20.2.Անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար, որոնց 65 տարին լրանում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ ապահովագրավճարի վճարման վերջնաժամկետն ընդգրկող ամիսը, ապահովագրավճար վճարողի կամ չվճարողի կարգավիճակը 2026 թվականի համար որոշվում է 2025 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության կամ շահութահարկի հաշվարկի ներկայացման օրն ընդգրկող ամսվա վերջին օրը անձի՝ 65 տարեկանը լրացած լինելու հանգամանքով: Սույն կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների 65 տարեկանը ապահովագրված անձի կարգավիճակի 12-ամսյա ժամանակահատվածում լրանալու դեպքում) ամսական դրույքաչափից ավել վճարված ապահովագրավճարները վերադարձվում են Կառավարության կողմից սահմանած կարգով:

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 23. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայացված նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կիրարկման ընթացքում վերհանված օրենսդրական բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաեւ առանձին չկարգավորված հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի մասով՝

ա. բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ եւ լրացուցիչ ծառայությունների, այդ ծառայությունները ստացող անձանց իրավունքների եւ պարտականությունների, այդ ծառայությունների գծով պայմանագրերի կնքման, դրանց հետ կապված այլ գործընթացների մասով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում առկա են որոշակի օրենսդրական բացեր, որոնք հետագայում կարող են խնդրահարույց լինել բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալի եւ լրացուցիչ ծառայությունների երաշխավորման համակարգի պատշաճ գործունեության, չապահովագրված անձանց իրավունքների պատշաճ ապահովման տեսանկյունից, ուստի առաջարկվում է լրացնել առկա բացերը, անհրաժեշտ իրավակարգավորումներ սահմանելով օրենքում.

բ. առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մեջ ընդգրկված բնակչության խմբերում որպես ապահովագրման ենթակա պարտադիր խումբ եւ, ըստ այդմ, առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա խմբերի մեջ ներառել մինչեւ մեկ տարեկան երեխաներին, Էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղեւորափոխադրման ծառայության փոխադրողներին (վարորդներ) (ուժի մեջ մտնելու ժամկետ 2027 թվականի հունվարի 1), ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի իմաստով եւ կարգով շահառու ճանաչված անձանց, որոնց մի մասը «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում տեղ գտած ձեւակերպման պատճառով ներառված չէր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում (ըստ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տրամադրած տեղեկատվության, ԱՀԱ շահառուների թիվը կավելանա շուրջ շուրջ 393 անձով, որը ՀՀ պետական բյուջեի համար նախատեսում է լրացուցիչ հիսուն միլիոն ՀՀ դրամի ծախս) Առաջարկությունը թույլ կտա առողջության պահպանման սահմանադրական իրավունքի ապահովման արդյունավետ համալիր կառուցակարգերը կիրարկել նաեւ բնակչության այդ խմբերի համար: Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ապահովագրման ենթակա խմբերը՝ դրանց թվարկումը սահմանելով «կամ» շաղկապով, ինչպես նաեւ հանել փաստականներին եւ ապաստան հայցող անձանց մասով հանել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկվելու սահմանափակումը, որոշակի հստակեցումներ սահմանել օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված խմբերում.

գ. հաշվի առնելով ԱՀԱ համակարգի պատրաստականության ներկա վիճակը, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից ստացվող առաջարկները, ԱՀԱ ապահովագրված անձանց հետ փոխկապակցված անձանց մասով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2027 թվականի հունվարի 1-ը.

դ. անհատ ձեռնարկատերերի համար ԱՀԱ համակարգի համար նախատեսված ապահովագրավճարների պատշաճ ապահովման նպատակով առաջարկվում է 2026 թվականի համար վճարման վերջնաժամկետ սահմանել մինչեւ 2026 թվականի հուլիսի 20-ը եւ հուլիսի 1-ից սահմանել ամսական ձեւաչափով ապահովագրավճարների վճարման հնարավորություն.

ե. շտկել կամ փոփոխել օրենքոում ոչ միանշանակորեն ընկալվող առանձին դրույթներ.

զ. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 25-րդ հոդվածում, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունների ցանկից հանել առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին հիշատակումները, հաշվի առնելով, որ ԱՀԱ համակարգում նման տեղեկություններ չեն հավաքագրվում.

է. կարգավորել կամ վերանայել ապահովագրավճարների վճարման հետ կապած առանձին հարաբերություններ, որոնք բաց են թողնվել օրենիք գործող տարբերակից.

զ. բացի վերը նշվածը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է շտկել առանձին բացթողումներ եւ վրիպակներ, լրացնել օրենսդրական առանձին բացեր, այսպես՝

- 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որտեղ «հետբուհական ուսուցում» տերմինը փոխարինվել է «հետավարտական ուսուցում» տերմինով: Հաշվի առնելով սույն հանգամանքը եւ ելնելով օրենսդրության մեջ միատեսակ տերմինների կիրառման պահանջից՝ նախագծով նախատեսվում է օրենքում համապատասխան փոփոխություն իրականացնել:

- 2023 թվականից ի վեր գործում է Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը եւ դրա գործունեության ընթացքում ձեւավորված պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն էառաջացել վերանայել հանձնաժողովի գործունեությունը կարգավորող հոդվածը, դրանում փոփոխելով եւ հստակեցնելով առանձին ձեւակերպումներ, ինչպես նաեւ ներառելով նոր կարգավորումներ, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովի բնականոն գործունեության համար:

- «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքում տեղ են գտել առանձին վրիպակներ, մասնավորապես, նշված օրենքի ինկորպորացիայի արդյունքում, ավագ եւ միջին բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքում էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների համար հիմք հանդիսացող իրավակարգավորումները դուրս են մնացել եւ վերջնական ակտում չեն արտացոլվել, ուստի անհրաժեշտ է շտկել տեղ գտած վրիպակը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասով.

Առաջարկվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության եւ սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձման կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժման համար սահմանել վարչական պատասխանատվություն, ինչպես նաեւ լրացնել օրենսգրքում առկա օրենսդրական բացերը եւ օրենսգրքի 47.35, 47.36-ի 47.37-ի հոդվածների մասով վարչական իրավախախտումների գործերը քննող մարմին սահմանել Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի առնչվում ռազմավարական փաստաթղթերի հետ:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում տարեկան նախատեսվում է ըստ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տրամադրած տեղեկատվության, ԱՀԱ շահառուների թվի ավելացման շուրջ 393 անձով, որը ՀՀ պետական բյուջեի համար նախատեսում է լրացուցիչ հիսուն միլիոն ՀՀ դրամի ծախս:

Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն